Արտաքին 4 տարի առաջ - 23:23 22-03-2022

Google-ը սկսել է իր աշխատակիցներին տեղափոխել Ռուսաստանից

Ամերիկյան Google ընկերությունը վերջին օրերին սկսել է իր աշխատակիցներին տեղափոխել Ռուսաստանից։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության որոշմանը ծանոթ աղբյուրներ։

Աղբյուրը մանրամասնում է, որ Google-ի մոսկովյան գրասենյակում աշխատում է 244 մարդ։ Ընկերությունը դեռ չի փակում իր գրասենյակը Ռուսաստանում, սակայն օգնում է իր աշխատակիցներին տեղափոխվել։

Ըստ Bloomberg-ի՝ Google-ը նաև օգնել է իր 50 աշխատակիցների տեղափոխվել Ուկրաինայից։