Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:18 22-03-2022

Վրաստանում չեղարկվում է փողոցում դիմակների պարտադիր կրումը

Վրաստանում մարտի 28-ից չեղարկվելու է փողոցում պարտադիր դիմակ կրելը։ Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։

Նա նաև հստակեցրել է, որ երկրում կվերացվեն բոլոր քովիդ-սահմանափակումներն ու կանոնակարգերը՝ բացի փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում դիմակների ռեժիմից։

«Հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև սպորտային, ստեղծագործական և այլ միջոցառումներին, այդ թվում՝ սոցիալական միջոցառումներին (այցելուների) թվի սահմանափակումը հանվում է։ Հեռավար աշխատող աշխատակիցները կվերադառնան իրենց աշխատավայրեր: Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր երկիր են վերադառնում առանց ՊՇՌ թեստի, ինքնամեկուսացման պարտավորությունը չեղարկվում է»,- ասել է Գիբրաձեն։

Նրա խոսքով, հանրապետությունում պատվաստումների խրախուսման ծրագիրը կշարունակի գործել։ Վրաստանի 50 տարեկանից բարձր քաղաքացիները, ովքեր առաջին անգամ պատվաստվում են կորոնավիրուսի դեմ, ստանում են 200 լարիի (62 դոլար) միանվագ օգնություն։ 50 տարեկանից բարձր քաղաքացիները, ովքեր ընդունում են խթանիչ դեղաչափը, պետության կողմից ստանում են 100 լարիի չափով (31 դոլար) դրամական պարգև:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր