Արտաքին 4 տարի առաջ - 18:59 21-03-2022

Բելառուսը հայտարարել է Ուկրաինայի սահմանից դեսանտին դուրս բերելու մասին

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դուրս է բերում դեսանտայիններին Ուկրաինայի սահմանից։

«Բրեստի 38-րդ առանձին գվարդիական դեսանտա-գրոհային բրիգադի դեսանտայինները վերադարձել են մշտական ​​տեղակայման կետ՝ Բելառուսի Հանրապետության պետական ​​սահմանի հատվածների ամրապնդման առաջադրանքը բարեհաջող կատարելուց հետո»,- ասվում է գերատեսչությսն հսյտարարությսն մեջ։

Նախօրեին՝ մարտի 20-ին, Ուկրաինայի զինված ուժերը տեսան «Ուկրաինայի տարածք ուղիղ ներխուժմանը Բելառուսի զինված ուժերի նախապատրաստվելու» նշաններ։

Բրեստի դեսանտայինները երեք շաբաթ անցկացրել են Ուկրաինայի սահմանի մոտ։ Բելառուսում պնդում էին, որ «ուժեղացրել են սահմանի պաշտպանությունը»։