Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:33 19-03-2022

1,7 միլիոն դրամ է հատկացվել ԱԺ աշխատակիցների հագուստի համար․ Արեգնազ Մանուկյան

Ավելի քան 1,7 միլիոն դրամ է հատկացվել ԱԺ աշխատակիցների հագուստի համար։ Այս մասին գրառում է արել ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

2022թ․ հունվարի 17-ին մեկնարկած ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի նիստերին խորհրդարանի որոշ կին աշխատակիցներ սկսել են ներկայանալ միանման հատուկ համազգեստով։

Դեռևս ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանին հարցում էի ուղարկել՝ հետաքրքվելով․

1. Ո՞ւմ որոշմամբ են ԱԺ-ի աշխատակիցները սկսել կրել հատուկ համազգեստ։

2. Կոնկրետ ովքե՞ր են կրում այդ համազգեստը։

3. Ո՞ր ընկերության հետ է կնքվել այդ համազգեստները պատրաստելու պայմանագիրը։ Ո՞ւմ է պատկանում այդ ընկերությունը։ Ե՞րբ է կնքվել վերոնշյալ պայմանագիրը, ի՞նչ ժամանակաշրջանով, ի՞նչ ծառայություններ պետք է մատուցի այդ ընկերությունը։ Որքա՞ն գումար է կազմել այդ ծառայության մատուցումը և ի՞նչ միջոցներից է դա հատկացվել։

4. Նախատեսվո՞ւմ է ընդլայնել համազգեստ կրողների ցանկը։ Եթե այո, ապա ո՞ր աշխատակիցները և ո՞ր ժամանակատվածից սկսած պետք է կրեն այդ համազգեստը։

Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը հայտնել է, որ խորհրդարանի նիստերը սպասարկող աշխատակիցները հատուկ համազգեստ կրում են իր հանձնարարությամբ։

«Ծառայության մատուցման պայմանագիրը կնքվել է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին «ՆԻԿՈԼՅԱՆ» ՍՊ ընկերության հետ։ Վերոնշյալ ընկերությանը Ազգային ժողովի նիստերը սպասարկող աշխատակիցների համար պատվիրվել է բաճկոն, տաբատ, վերնաշապիկ և կիսաշրջազգեստ։ Ընդհանուր գումարը կազմել է 1,716,000 ՀՀ դրամ, որը հատկացվել է ՀՀ ԱԺ-ի բյուջեի միջոցների հաշվին։ Այս պահին հատուկ համազգեստ կրողների ցանկն ընդլայնելու որոշում չկա»,-ասված է նրա պատասխանում։

Թե ո՞ւմ է պատկանում այդ ընկերությունը, ԱԺ աշխատակազմի ղեկավարը չի նշել։ Իմ տեղեկություններով՝ «ՆԻԿՈԼՅԱՆ» ՍՊԸ-ն Արամ Նիկոլյանինն է, ով Հանրային հեռուստաընկերության գլխավոր ոճաբանն է, նաև «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի հագուստի դիզայներն էր։

Բացի այս, տեղեկություններ ունեմ, որ պայմանագիր էր կնքվել նաև «Էլամոդա» ՍՊԸ-ի հետ և ՀՀ ԱԺ որոշ աշխատակիցների համար ձեռք էր բերվել 45 հատ համազգեստ, 52 հատ շապիկ, 40 զույգ կոշիկ։

Այս պայմանագրի ընդհանուր գումարն էլ կազմել է 1 միլիոն 122 հազար դրամ։

«Էլամոդա» ՍՊԸ-ից ԱԺ-ն 2019 թվականին նույնպես հագուստ և կոշիկներ էր գնել՝ 857,960 դրամի:

«Էլամոդա» ընկերության բաժնետերը Էլբակ Հովսեփյանն է:

Փաստորեն, բոլոր երգերը երգել էինք, մնացել էր «սարի սմբուլը», և մեր երկրում այլ հրատապ ու առաջնային խնդիրներ չկան լուծելու, քան ԱԺ աշխատակիցների համար հագուստ և կոշիկներ գնելը և այդ նպատակով միլիոնավոր դրամներ վատնելը։ Թեև զարմանալու բան չկա։

Եթե Հայաստանի ներկայիս վիճակում ԱԺ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանն ու մի քանի ՔՊ-ական պատգամավոր կասկածելի ֆինանսավորմամբ մեկնում են հունական թանկարժեք կղզում հանգստանալու, ապա ոմանք էլ կարող են հագուստ ու կոշիկ պատվիրել պետբյուջեի հաշվին՝ կասկածներ առաջացնելով «ատկատների» պահով»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին