Արտաքին 4 տարի առաջ - 13:33 19-03-2022

Նավիգացիոն քարտեզների թարմացումներն անջատված են ռուսական նավերի համար

Ռուսական նավերը շուտով չեն կարողանա լքել նավահանգիստները, քանի որ Регистр Ллойда Вояж Рус-ը հրաժարվել է վաճառել և թարմացնել իր բոլոր ապրանքներն ու ծառայությունները Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես՝ էլեկտրոնային նավիգացիոն քարտեզները: Այս մասին ուրբաթ՝ մարտի 18-ին, հայտնել է Black Sea News-ը։

Ռուսական նավերը հիմնականում օգտագործում են C-MAP էլեկտրոնային նավիգացիոն քարտեզներ։ Նախկինում դրանք մատակարարում էր Регистр Ллойда Вояж Рус ընկերությունը, սակայն Ռուսաստանի Զինված ուժերի լայնամասշտաբ ներխուժումից հետո այն պաշտոնապես տեղեկացրեց ՌԴ-ի իր հաճախորդներին, որ դադարեցնում է բոլոր ապրանքների և ծառայությունների վաճառքն ու թարմացումը:

«Քարտեզագրական արտադրանքն ունի ժամկետային և անժամկետ լիցենզիա: Նավերի մոտ 99%-ն օգտագործում է ժամկետային լիցենզիա: Որոշակի ամսաթվով քարտեզագրական արտադրանքի օգտագործման համար անհրաժեշտ է համապատասխան վճարում կատարել», - բացատրել է «ՆավՄարին» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միգալինը:

Առանց էլեկտրոնային քարտեզների թարմացման նավահանգստի տեսչությունը նավը չի թողնի նավարկության: Դա կարող է տեղի ունենալ ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ երկրից դուրս։ Այս դեպքում նավը չի կարողանա տուն վերադառնալ։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից