Արտաքին 4 տարի առաջ - 21:25 18-03-2022

ԵԱՏՄ-ն և Իրանը քննարկում են առանց մաքսատուրքի ապրանքների ցանկը

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) Իրանի հետ քննարկումներ է սկսել անմաքս ապրանքների ցանկի շուրջ ազատ առևտրի համաձայնագրի կնքումից հետո։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը՝ մարտի 14-16-ը Թեհրանում կայացած՝ ազատ առևտրի շուրջ բանակցությունների արդյունքներով։

«Ավարտվել է [ազատ առևտրի] համաձայնագրի կարգավորիչ մասի պատրաստման աշխատանքների մեծ մասը: Մենք սկսել ենք քննարկել ապրանքների ցուցակները, որոնք հետագայում կվաճառվեն առանց մաքսատուրքի»,- հայտարարել է ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության առևտրի կարգավորման հատուկ հարցերի վարչության պետ Անտոն Ցեցինովսկին։

ԵՏՀ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ազատ առևտրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի ապրիլի վերջին Մոսկվայում։

ԵՏՀ-ի տվյալներով, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2021 թվականին կազմել է 5 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 73.5%-ով։ Միաժամանակ ԵԱՏՄ երկրների արտահանումն աճել է 2.1 անգամ՝ 1.65 մլրդ դոլարից հասնելով 3.42 մլրդ դոլարի, իսկ ներմուծումն աճել է 28.8%-ով՝ 1.25 մլրդ դոլարից հասնելով 1.61 մլրդ դոլարի։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից