Արտաքին 4 տարի առաջ - 16:34 18-03-2022

Միլա Կունիսն ու Էշթոն Քաթչերը Ուկրաինայի համար հավաքել են ավելի քան 30 մլն դոլար

Ամերիկացի դերասաններ Միլա Կունիսն ու Էշթոն Քաթչերը հայտնել են, որ ավելի քան 34 միլիոն դոլարի օգնություն են հավաքել Ուկրաինայի համար, որը ենթարկվել է Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիայի։ Այս մասին աստղային զույգը հայտնել է Instagram-ում։

Նշենք, որ ամուսինները մարտի 4-ին հայտարարել էին դրամահավաք՝ 30 մլն դոլարի նպատակ դնելով։ Միաժամանակ GoFundMe քրաուդֆանդինգ հարթակում արդեն նշված է 34,5 մլն գումար:

Էշթոնն ու Միլան երախտագիտություն են հայտնել ավելի քան 65 հազար մարդու, ովքեր նվիրատվություններ են կատարել:

«Գումարի ընդունումը շարունակվում է, և մենք յուրաքանչյուր դոլարի հետ կվերաբերվենք այնպես, ասես այն նվիրաբերված է մեր գրպանից՝ հարգանքով և հպարտությամբ այն աշխատանքի նկատմամբ, որը թույլ է տվել վաստակել այն, սիրով, որի շնորհիվ այն նվիրաբերվել է, և ցանկությամբ, որ այն բազմապատկվի հանուն դրական արդյունքի»,- ընդգծել են դերասանները։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից