Մամուլ 4 տարի առաջ - 08:38 18-03-2022

Գարիկ Սարգսյանը մարդկանց կհավաքի ամֆիթատրոնում․ Հրապարակ

Իշխանությունն այնքան է կտրվել ժողովրդից եւ չի վայելում նրա աջակցությունը, որ մարտի 27-ին Վեդիի ընտրությունների նախընտրական եզրափակիչ հավաքը Գարիկ Սարգսյանը որոշել է անցկացնել ոչ թե հրապարակում, այլ ամֆիթատրոնում, որտեղ սահմանափակ թվով մարդիկ կարող են մասնակցել, եւ որոնց, բնականաբար, կընտրեն իրենց համակիրներից, պետական ու համայնքային ծառայողներից։ Հավաքը կկայանա մարտի 25-ին, Վեդու քաղաքային ամֆիթատրոնում, ժամը 12:00-15:00-ն։ Այս մասին մարտի 18-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Խորհրդանշական է, որ նույն օրը, գրեթե նույն ժամին իշխանության մրցակից «Իմ հզոր համայնք» կուսակցությունը բացօթյա հավաք, ապա երթ է անելու․ Վեդիի մշակույթի տան հարակից տարածքում 15։00-ին կմեկնարկի հանրահավաքը, հավաքից անմիջապես հետո՝ ժամը 17։00-19։00-ն, նախատեսվում է Վեդիում երթ անցկացնել՝ Թումանյան, Արարատյան, Կասյան, Գայի, Գերասիմ Սարոյան փողոցների երթուղով։ Ցուցակը գլխավորում է Սպարտակ Թարթիկյանը »,- գրել է թերթը։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր