Մամուլ 4 տարի առաջ - 07:59 05-03-2022

Գարիկ Սարգսյանը տեռոր է սկսել մանկապարտեզների տնօրենների դեմ․ Հրապարակ

Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունենալիք նոր ընտրություններին ընդառաջ, հունվարից ապօրինի կարգով համայնքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանը տեռոր է սկսել մանկապարտեզների տնօրենների դեմ։ Որոշել է մինչեւ ընտրություններն ազատվել նրանցից, յուրայինների նշանակել, որ ընտրություններին աշխատեն իր համար։ Սարգսյանը ստուգումներ է սկսել թիվ 1, 2, 3 մանկապարտեզնեում, ապա մեկօրյա կեղծ ստուգումների արդյունքում նկատողություն տվել, իսկ երեկ էլ 2 տնօրեններին մեյլով ծանուցել է, որ ազատված են աշխատանքից։ Այս մասին մարտի 5-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Վարդուհի Հարությունյանը պատմեց, որ փետրվարի 14-ին Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ ձեւավորված հանձնաժողովն անակնկալ այցելել է մանկապարտեզ եւ հայտարարել ստուգումներ անելու մասին․ «Չգիտես ինչպես` 1 օրում, 2 ժամ իրականացրած ստուգումների արդյունքում ինձ երկու նկատողություն տվեցին, իսկ այսօր մեյլիս ծանուցում է եկել, որ ազատված եմ աշխատանքից»։
Նրա խոսքով, նկատողության «հիմք» է հանդիսացել աշխատանքային պայմանագրերի ոչ պատշաճ ձեւը, սակայն ինքը բացատրություն է գրել, որ փաստաթղթային այդ ձեւն իրեն տրամադրել են 2017-ին՝ համայնքապետարանից։ Ավելին` անցած տարիներին աուդիտ են արել, սակայն դա նկատողության հիմք չի հանդիսացել»,- գրել է «Հրապարակը»։

Ըստ թերթի՝ տնօրենը չգիտի իր ազատման իրական պատճառը, վստահեցնում է, որ քաղաքական որեւէ թիմի չի հարում։

«Սակայն չի պատրաստվում հանգիստ հեռանալ․ «Ինձ հարյուրից ավելի երեխաներ են վստահել, ես նրանց չեմ կարող թողնել, սպասում եմ, մինչեւ գան, տեսնեմ, թե ում եմ հանձնում այս պաշտոնը»։ Ապա Հարությունյանը կվիճարկի Սարգսյանի որոշումը, քանի որ այն համարում է ապօրինի։ Ի դեպ, նրա տեղեկացմամբ` ինքն ու 2-րդ մանկապարտեզի տնօրենն ազատվել են, սակայն երրորդի տնօրենին, որին նույնպես նկատողություններ էին տվել, երեկվա դրությամբ դեռ չէին ազատել»,- գրել է «Հրապարակը»։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր