Ներքին 4 տարի առաջ - 22:57 17-03-2022

Լևոն Սարդարյանը դուրս է եկել Առաջին ալիքից

Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ դուրս է եկել Առաջին ալիքից։ Նա հրապարակմանը կից գրել է․

«Կյանքիս այս փուլն ավարտվեց, էջը թերթելու ժամանակն է։ Առանց արհեստական ու կեղծ պաթոսի ասեմ՝ անցած երեքուկես տարին իմ մասնագիտական գործունեության լավագույն ժամանակահատվածներից էր։ Ես վերադարձել էի իմ տուն ու իմ հարազատների հետ կիսեցի հաջողությունների բերկրանքն ու անհաջողությունների դառնությունը։ Մենք միասին անցանք պատերազմի բոլոր դառնությունների միջով ու կարողացանք ոտքի վրա մնալ, որովհետև միմյանց թև ու թիկունք լինել սովորեցինք։ Մենք կարողացանք քայլ անել գործընկերոջն ընկերոջից տարանջատող նուրբ գծի վրայով և հիմա, երբ ես կրկին լքում եմ իմ ՀԱՅՐԱԿԱՆ ՈՒ ՄԱՅՐԱԿԱՆ տունը, իմ ընկերներին ասում եմ՝ կրկին կհանդիպենք, հարազատներս։ Իսկ ես կաշխատեմ ձեզ ու մնացած բոլորին օգտակար լինել արդեն այլ կարգավիճակով։
Elvis Has Left the Building! ))))»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.news-ին հայտնի էր դարձել, որ Սարդարյանը աշխատանքի է անցնելու Երևանի քաղաքապետարանում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում