Արտաքին 4 տարի առաջ - 20:35 17-03-2022

Ռուսաստանն Ուկրաինային պայմանագրի ընդունելի տարբերակ է առաջարկում․ Լուկաշենկո



Պայմանները, որոնց շուրջ Ռուսաստանն առաջարկում է Ուկրաինային բանակցություններ վարել, Կիևի համար բացարձակապես ընդունելի են, ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Պետության ղեկավարի խոսքերը մեջբերել է «Sputnik Բելառուս» գործակալությունը։
«Առաջին անգամ ես ձեզ կասեմ գլխավորը՝ Ռուսաստանն առաջարկում է Ուկրաինային, Պուտինն առաջարկում է Զելենսկիին, ես դա միանգամայն հաստատ գիտեմ՝ համաձայնագրի բացարձակ ընդունելի տարբերակ։ Եվ այսօր դեռ հնարավոր է, որ Ուկրաինան և Ռուսաստանը գան համաձայնության և Զելենսկին ու Պուտինը ստորագրեն այս համաձայնագիրը։ Եթե Զելենսկին չհամաձայնի դրան, ապա, հավատացեք, նա շատ կարճ ժամանակում կստորագրի կապիտուլյացիոն ակտը»։
Բելառուսի ղեկավարը վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում «այս հակամարտությունը՝ Ռուսաստանի օպերացիան, կավարտվի խաղաղ ճանապարհով», իսկ Մոսկվան «չի պարտվի»։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից