Արտաքին 4 տարի առաջ - 11:45 17-03-2022

ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Բրյուսելում, ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների արտակարգ հանդիպման շրջանակում, հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և նրա հետ քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի չորեքշաբթի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։

Նրա խոսքով, Օսթինն ու Աքարը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, «ՆԱՏՕ-ի միասնական պատասխանը», ինչպես նաև «երկկողմ ամուր հարաբերությունները պաշտպանության ոլորտում»։

«Նախարար Օսթինը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՆԱՏՕ-ում ունեցած ներդրման, Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարող Թուրքիայի հրապարակային հայտարարությունների, ինչպես նաև Ուկրաինայի ժողովրդին օգնություն ցուցաբերելու և ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար»,- ասել է Քիրբին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը