Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:42 17-03-2022

Բայդենն առաջին անգամ Պուտինին ռազմական հանցագործ է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանել։ Մինչ այժմ ԱՄՆ վարչակազմը խուսափում էր այս տերմինի օգտագործումից, այդ թվում՝ ուղիղ հարցի դեպքում:

Մարտի 16-ին, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Բայդենն ասել է. «Ես կարծում եմ, որ նա ռազմական հանցագործ է»:

Հարցին, արդյոք Բայդենի այս մեկնաբանությունը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ գնահատականի փոփոխություն է նշանակում, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին պատասխանել է․ «Նախագահն ասել է այն, ինչ մենք բոլորս տեսնում ենք հեռուստատեսությամբ․ ուրիշի երկիր ներխուժած դաժան բռնապետի բարբարոսական գործողությունները»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին