Արտաքին 4 տարի առաջ - 18:57 16-03-2022

Մոդելը կլինի ոչ թե ավստրիական կամ շվեդական, այլ ուկրաինական. Կիևի պատասխանը Մեդինսկուն

Այն բանից հետո, երբ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել էր, որ Կիևն իբր առաջարկում է Ուկրաինայում ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակ ստեղծել, այս հայտարարությանը պատասխանել է նույն բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Ուկրաինան այժմ ուղղակի պատերազմի մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ, հետևաբար մոդելը կարող է լինել միայն «ուկրաինական» և միայն օրինականորեն ստուգված «անվտանգության երաշխիքների մասին»»,- ասել է նա:

Ըստ Պոդոլյակի՝ ուկրաինական մոդելը պետք է ունենա հետևյալ հատկանիշները. Ուկրաինայի անվտանգության երաշխիքների արդյունավետությունը («երաշխիքները ստորագրող կողմերը մի կողմ չեն քաշվում Ուկրաինայի վրա հարձակման դեպքում, ինչպես դա անում են այսօր, այլ ակտիվորեն մասնակցում են Ուկրաինայի կողմից հակամարտությանը և պաշտոնապես անհապաղ ապահովում են անհրաժեշտ քանակությամբ զենքի մատակարարումը), «կոշտ և ուղղակի» երաշխիքներ, որ Ուկրաինայի երկինքը հակամարտության դեպքում փակվելու է «նույն» թևավոր հրթիռներից:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում