Արտաքին 4 տարի առաջ - 22:59 15-03-2022

Ջասթին, Դուք կարո՞ղ եք դա պատկերացնել․ Զելենսկին դիմել է Կանադայի վարչապետին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով հանդես է եկել Կանադայի խորհրդարանի առջև՝ կոչ անելով ավելի մեծ օգնություն և աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
«Ջասթին, կարո՞ղ եք պատկերացնել»,- դիմել է Զելենսկին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին։
«Կարո՞ղ եք պատկերացնել, որ ամեն օր հաղորդումներ եք ստանում, որտեղ նշվում է զոհերի թիվը, այդ թվում՝ կանանց և երեխաների»:
«Այս պահի դրությամբ պատերազմի զոհ է դարձել 97 երեխա։ Պատկերացնու՞մ եք։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե հայտնի CN Tower-ը (հեռահաղորդակցության աշտարակ Տորոնտոյում) ռուսական ռումբերի հարվածների տակ հայտնվեր։
«Իհարկե, ես նման բան ոչ մեկին չէի ցանկանա, բայց այսօր սա է մեր իրականությունը»։
Նախքան Զելենսկին կսկսեր իր ելույթը, բոլոր ներկաները հոտնկայս ծափահարել են նրան։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ