Արտաքին 4 տարի առաջ - 22:31 15-03-2022

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Կանադայի ղեկավարության նկատմամբ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան անձնական պատժամիջոցներ է սահմանել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, արտաքին գործերի և ազգային պաշտպանության նախարարներ Մելանի Ջոլիի և Անիտա Անանդի և կանադացի տասնյակ այլ բարձրաստիճան ղեկավարների դեմ։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի պատժամիջոցների տակ է հայտնվել Կանադայի 313 քաղաքացի։ Նրանց բոլորի մուտքը Ռուսաստան արգելված է։