Արտաքին 4 տարի առաջ - 20:14 15-03-2022

ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել Բայդենի դեմ

Ռուսաստանի ԱԳՆ-ն երեքշաբթի՝ մարտի 15-ին, հայտարարեց ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցների մասին, որոնք սահմանվել են մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Ջո Բայդենի դեմ։

«Ի պատասխան մի շարք աննախադեպ պատժամիջոցների, որոնք, ի թիվս այլ բաների, արգելում են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների մուտքն ԱՄՆ, այս տարվա մարտի 15-ից ՌԴ-ի սահմանած պատժամիջոցների ցուցակում են հայտնվում նախագահ Ջ. Բայդենը, պետքարտուղար Է. Բլինկենը, պաշտպանության նախարար Լ. Օսթինը և Շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մ. Միլլին, ինչպես նաև մի շարք գերատեսչությունների ղեկավարներ և ամերիկացի հայտնի գործիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ իրենք չեն հրաժարվում պաշտոնական հարաբերություններ պահպանելուց ԱՄՆ-ի հետ այն դեպքում, «եթե նրանք համապատասխանեն մեր ազգային շահերին, իսկ անհրաժեշտության դեպքում կլուծենք «սև ցուցակում» հայտնված անձանց կարգավիճակից բխող խնդիրները՝ բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու համար»։

ՌԴ-ի պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև.
Ջեյք Սալիվանը՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականը,
Ուիլյամ Բըրնսը՝ ԿՀՎ տնօրենը,
Ջեն Փսակին՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարը,
Դալիփ Սինգհը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալը,
Սամանթա Փաուերը՝ Միջազգային զարգացման գործակալության տնօրենը,
Հանթեր Բայդենը՝ ԱՄՆ նախագահի որդին,
Հիլարի Քլինթոնը՝ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածուն,
Ադեվեյլ Ադեյեմոն՝ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալը,
Ռետա Ջո Լյուիսը՝ Արտահանման-ներմուծման բանկի և տնօրենների խորհրդի նախագահը:

ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է ընդլայնել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, օրենսդիրների, գործարարների, փորձագետների և լրատվամիջոցների պատժամիջոցների ցանկը, որոնք «ռուսաֆոբ են կամ նպաստում են Ռուսաստանի նկատմամբ ատելություն սերմանելուն և սահմանափակող միջոցների ներդրմանը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը