Արտաքին 4 տարի առաջ - 19:59 15-03-2022

Ուկրաինայից փախստականների թիվը գրեթե 3 միլիոնի է հասել․ ՄԱԿ


Ռուսաստանի զինված ներխուժումն Ուկրաինա ավելի քան 2,950,000 մարդու ստիպել է լքել երկիրը՝ փնտրելով անվտանգություն, պաշտպանություն և օգնություն, հայտնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը: Այս տվյալները մարտի 14-ի դրությամբ են։
Գրասենյակը պարզաբանում է, որ ուկրաինա-լեհական սահմանին բաժին է ընկել բոլոր փախստականների ավելի քան 60 տոկոսը։ Ընդհանուր առմամբ Լեհաստան է ժամանել Ուկրաինայի ավելի քան 1 մլն 700 հազար քաղաքացի։
Ռումինիան ընդունել է ավելի քան 450,000 փախստականի, ավելի քան 260,000-ը ժամանել է Հունգարիա, ավելի քան 210,000-ը ժամանել է Սլովակիա, և գրեթե 90,000-ը ժամանել է Մոլդովա:
Ուկրաինայի ավելի քան 140 հազար քաղաքացիներ ժամանել են Ռուսաստան, իսկ 1000-ը` Բելառուս:
«Քանի որ իրավիճակը շարունակում է զարգանալ, մոտ 4 միլիոն մարդ կարող է լքել Ուկրաինան»,- նշում է ՄԱԿ-ի գործակալությունը։ Փախստականների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Ուկրաինան ունի նաև առնվազն 1,85 միլիոն ներքին տեղահանվածներ։ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Ուկրաինայում ավելի քան 12 միլիոն մարդ ուղղակիորեն տուժել է պատերազմից։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ