Արտաքին 4 տարի առաջ - 14:47 15-03-2022

Սպասում ենք արդյունքներին. Պեսկովը՝ Ուկրաինայի հետ բանակցությունների հեռանկարների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գնահատել է ուկրաինական կողմի հետ բանակցությունների հեռանկարները։ Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հույս էր հայտնել, որ Ռուսաստանի հետ բանակցություններում «ամեն ինչ կարող է լուծվել ամենակարճ ժամկետում՝ մեկ-երկու շաբաթում»։

Պեսկովը հրաժարվել է կանխատեսումներ անելուց. «Սպասում ենք արդյունքներին, որոնց մասին հնարավոր կլինի տեղեկացնել հանրությանը»։

Իսկ ահա Արևմուտքի հետ բանակցությունները, Պեսկովի կարծիքով, հազիվ թե հնարավոր լինեն նախկին ձևով։

«Հիմա չէ, իրավիճակ է փոխվել... Իհարկե, բանակցություններն ինքնին պահանջված կլինեին, որովհետև իրավիճակն արմատապես փոխվել է: Պարզ է, որ ի հայտ են եկել նոր նրբերանգներ, նոր շեշտադրումներ: Եվ այս ամենը պետք է հաշվի առնել ապագայում»,- ասել է Պեսկովը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի