Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:50 15-03-2022

Այսօր ավագանին նիստ կանի, կհիշեն Հայկ Մարությանին. Ժողովուրդ

Այսօր Երեւանի ավագանին հերթական նիստն է անցկացնելու, որի օրակարգում ընդգրկված է 20 հարց: Այդ հարցերի թվում ավագանին պետք է քննարկի եւ հաստատի Երեւան քաղաքի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունն ու Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: Այս մասին մարտի 15-ի համարում գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Մինչ այն կքննարկվի ավագանու նիստում, «Ժողովուրդ» օրաթերթն արդեն իսկ ուսումնասիրել է թեման: Մենք տեղեկացանք, որ Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի փաստացի եկամուտները ընդհանուր թվով կազմել են 81 մլրդ 729մլն 646 հազար դրամ՝ ծրագրված 85 մլրդ 801 մլն 844 հազար դրամի փոխարեն, կամ կատարողականը կազմել է 95.3%։ Երեւանի վարչական շրջաններից ամենացածր կատարողականը՝ 81 տոկոս, կատարել է Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմը, իսկ ամենաբարձրը՝ 90,05 տոկոս՝ Արաբկիր վարչական շրջանը։
«Վերելակների հիմնանորոգում» ծրագիրը կատարվել է 84 տոկոսով, «Մայրուղիների եւ փողոցների վերակառուցում» ծրագրի կատարողականը կազմել է 69,3 տոկոս, «Եզրաքարերի վերանորոգումը»՝ 84 տոկոս, «Վարչական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով էլ կատարողականը կազմել է 63,4 տոկոս։ Հավելենք, որ այս տեսքով բյուջեի կատարողական քաղաքապետարանն ապահովել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք՝ նրա ղեկավարությամբ»,- գրել է թերթը։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին