Արտաքին 4 տարի առաջ - 19:33 14-03-2022

Սուեզի ջրանցքը մարտի 15-ից չեղարկում է հեղուկացված բնական գազ տեղափոխող  նավերի զեղչերը

Սուեզի ջրանցքի վարչակազմը երկուշաբթի հայտարարել է մարտի 15-ից հեղուկացված բնական գազ (LNG) տեղափոխող լցանավերի համար զեղչերի վերացման մասին։ Այս մասին հայտնում է ջրանցքի ղեկավարության պաշտոնական կայքը։

Մինչև անցյալ տարվա հոկտեմբեր այս զեղչը 25% էր, հետո նվազեցվեց մինչև 15%։ Այժմ այն ​​չեղարկվել է:

Փետրվարի 28-ին ջրանցքի ղեկավարությունը հայտարարել էր նավերից փոխադրումների համար գանձվող վճարների բարձրացման մասին։ Ծառայության ղեկավար Ուսամա Ռաբիայի խոսքով, այս որոշումն ընդունվել է «համաշխարհային առևտրի զգալի աճի, նավերի տնտեսության բարելավման, Սուեզի ջրանցքի ջրային ճանապարհի զարգացման և տարանցիկ ծառայությունների բարելավման հետ կապված»։

Այսպես՝ մարտի 1-ից լցանավերի անցման արժեքը բարձրացել է 10%-ով, գազակիրների, բազմաֆունկցիոնալ և ծանր նավերի համար՝ 7%-ով, չոր բեռնատար նավերի համար՝ 5%-ով։

Փետրվարին ջրանցքը 6%-ով բարձրացրել է տարանցման սակագները բոլոր նավերի համար՝ բացառությամբ զբոսաշրջային և հեղուկ բնական գազ տեղափոխող նավերի: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման համատեքստում էներգառեսուրսների աճող պահանջարկի պայմաններում էներգակիրների գները համաշխարհային շուկաներում բարձրացել են, ինչը ստիպել է շատ երկրների փնտրել նավթի և գազի այլընտրանքային աղբյուրներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում