Արտաքին 4 տարի առաջ - 12:21 14-03-2022

Ուկրաինայում այսօր 10 մարդասիրական միջանցք է գործելու

Ուկրաինայում մարտի 14-ին համաձայնեցրել են 10 մարդասիրական միջանցքների աշխատանքը Կիևի և Լուգանսկի մարզերում։ Այս մասին տեսաուղերձում ասել է ժամանակավոր բռնազավթված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

Կիևի մարզ.
• Բոգդանովկա և Նովոբոգդանովկա գյուղերից դեպի Բրովարի,
• Բարիշևսկայա շրջանի Պերեմոգա գյուղից դեպի Բրովարի քաղաք,
• Բոբրիկ գյուղից Բրովարի,
• Գոստոմել քաղաքից Բելոգորոդկա գյուղ,
• Նեմիշաևո և Վորզել բնակավայրերից Բելոգորոդկա գյուղ,
• Դմիտրովկա գյուղից Բելոգորոդկա գյուղ։

Լուգանսկի մարզ.
• Սևերոդոնեցկ - Սլավյանսկ,
• Պոպասնայա - Սլավյանսկ,
• Գորսկոյե գյուղ – Սլավյանսկ:

Բացի այդ, Վերեշչուկն ասել է, որ մարտի 14-ին ևս մեկ անգամ կփորձեն ապաշրջափակել սննդամթերքով և դեղորայքով մարդասիրական շարասյան Բերդյանսկից Մանգուշով դեպի Մարիուպոլ տեղաշարժը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
14:22 Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան