Արտաքին 4 տարի առաջ - 18:57 09-03-2022

ՌԴ-ում Նորվեգիայի վիզաների կենտրոնը դադարեցրել է փաստաթղթերի ընդունումը

Նորվեգիայի վիզաների կենտրոնները Ռուսաստանում դադարեցրել են Շենգենյան վիզաների համար դիմումների ձևակերպման ընդունումը՝ հյուպատոսական տուրքի վճարման հետ կապված խնդիրների և այլ սահմանափակումների պատճառով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատունը ցավով տեղեկացնում է, որ մարտի 9-ից Շենգենյան վիզայի կամ կացության թույլտվության համար նոր դիմումներ հնարավոր չի լինի ներկայացնել Ռուսաստանում Նորվեգիայի վիզաների դիմումի կենտրոններից որևէ մեկում: Դա կապված է տեխնիկական խնդիրների հետ, այդ թվում՝ նորվեգական պորտալում վճարման և այլ չնախատեսված սահմանափակումների հետ՝ պայմանավորված ներկա իրավիճակով»,- ասվում է վիզայի դիմումների կենտրոնի հաղորդագրության մեջ։

Նրանք ընդգծել են, որ նախկինում ներկայացված դիմումները կմշակվեն և կվերադարձվեն սովորական եղանակով։

Նորվեգիայի վիզաների կենտրոնում ընդգծել են, որ Շենգենյան վիզայի ձևակերպման ժամկետը նույնպես սովորականից երկարացել է։ Շտապ դիմումները կարելի է ներկայացնել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատուն՝ նախապես պայմանավորվելով:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
19:40 Արենիի մոտակայքում փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը