Ներքին 4 տարի առաջ - 13:36 08-03-2022

Պատահական չէ, որ Կանանց տոնը համընկնում է բնության զարթոնքի հետ․ ԵՊԲՀ ռեկտորի ուղերձը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ․

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Վստահ եմ շատերը կհամաձայնեն, որ հայուհիներն եզակի են իր առաքելությամբ։ Դարեր ի վեր հայ կանայք պատվով են կատարում ընտանիքին ու հայրենիքին անմնացորդ ու անձնվիրաբար ծառայելու վեհ առաքելությունը՝ իրենց շուրջը սփռելով անսահման սեր ու ջերմություն, բարություն ու հոգատարություն:

Հայուհին հոգատար մոր, սիրող կնոջ լավագույն օրինակն է, հայ առողջ օջախի պահապանը, ամուր հենարանն ու սյունն է։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, անգնահատելի է ձեր նվիրվածությունը, գթասրտությունը: Տոնական միամսյակն առիթ է ևս մեկ անգամ երախտագիտության, ակնածանքի և գնահատանքի խոսքերն ուղղելու ձեզ՝ նվիրումի և հոգատարության համար, հերթական անգամ շեշտելու ձեր կարևոր դերը նաև մեր պետության համար արժանի քաղաքացիներ կրթելու գործում։

Հայ կնոջն է վերապահված ազգային արժեքների և հայրենասիրության ոգով սերունդներ դաստիարակելու ազգանպաստ առաքելությունը:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել կին բուժաշխատողներին և ապագա բժիշկներին, որոնք տոնական այս օրը կանցկացնեն բժշկական հաստատություններում` իրականացնելով իրենց մարդասիրական առաքելությունը։ Պատահական չէ, որ Կանանց տոնը համընկնում է գարնան գալստյան, բնության զարթոնքի հետ։

Ձեզ մաղթում եմ արևշատություն, գարնանաբույր և երջանիկ օրեր, առողջություն, անսպառ սեր, մասնագիտական վերելքներ»:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ