Արտաքին 4 տարի առաջ - 18:57 07-03-2022

Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ պատերազմը խոչընդոտ չէ ՌԴ-ի հետ համագործակցության համար

Վրաստանից կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան «հնարավորություն» է, իսկ Պուտինի պատերազմն Ուկրաինայի դեմ առևտրային հարաբերությունների համար խնդիր չէ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։ Նրա խոսքերը մեջբերում է Netgazeti-ն։

Շամուգիան պնդում է, որ կաթնամթերքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն իրացման շուկաների դիվերսիֆիկացման մաս է։ Մասնավորապես, 2020 թվականին Ռուսաստան արտահանման հայտ է ներկայացրել 15 վրացական ընկերություն։

Պաշտոնյայի խոսքով, այդ ժամանակվանից Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև այս հարցի շուրջ շփումներ գրեթե չեն եղել, բացառությամբ փաստաթղթերի փոխանակման: Սակայն մի քանի օր առաջ ռուսական կողմը դրական պատասխան է տվել համագործակցությանը։

Այնուամենայնիվ, լրագրողների ուղիղ հարցին՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ քաղաքական որոշման վերաբերյալ, Շամուգիան պատասխանել է, որ դա խնդիր չէ։

«Ե՛վ վարչապետը, և՛ կառավարությունում բոլորը հստակ ասել են, որ մենք լիակատար համերաշխություն ունենք Ուկրաինայի, մեր բարեկամ ժողովրդի հետ։ Այստեղ ամեն ինչ միանշանակ է. դա առաջինը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրին, ապա այդ հարաբերությունները կան, և մենք յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է կայացնենք առանձին որոշումներ՝ ելնելով մեր քաղաքացիների, ձեռնարկատերերի, ֆերմերների շահերից»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
18:50 Արթիկում կալանավորվել է «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը