Արտաքին 4 տարի առաջ - 16:33 07-03-2022

ՌԴ կառավարությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրների ցուցակը

Այսօր՝ մարտի 7-ին, Ռուսաստանի կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետությունների և տարածքների ցուցակը, որոնք Ռուսաստանի Դաշնության, նրա ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ իրականացնում են ոչ բարեկամական գործողություններ։ Համապատասխան հրամանն արդեն ստորագրվել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ցուցակում ներառված են ԱՄՆ-ն ու Կանադան, Եվրամիության երկրները, Մեծ Բրիտանիան և նրա կղզիների տարածքները, Ուկրաինան, Չեռնոգորիան, Շվեյցարիան, Ալբանիան, Անդորրան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Նորվեգիան, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան։

Ցուցակում ընդգրկված են նաև Ասիայի պետությունները՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Միկրոնեզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը և Թայվանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում