Արտաքին 4 տարի առաջ - 16:18 07-03-2022

Ուկրաինան որոշման է սպասում՝ կա՛մ մաքրեք երկինքը, կա՛մ մեզ տվեք ռազմական ինքնաթիռներ. Զելենսկին՝ արևմտյան գործընկերներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ դիմել է արևմտյան գործընկերներին՝ խնդրելով փակել Ուկրաինայի երկինքը կամ շտապ տրամադրել ռազմական ​​ինքնաթիռներ և ՀՕՊ համակարգեր՝ երկիրը ռուսական հրթիռներից պաշտպանելու համար։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով երկրի ղեկավարի տեսաուղերձին։

«Ցանկացած նորմալ մարդու համար սարսափելի է նայել հրկիզվող տներին: Դա հասկանալի է: Ավերվել են պանելային բարձրահարկերը: Ոչնչացվել են սովորական մեքենաները: Հրթիռներ, ավիառումբեր, «Գրադներ», ականանետներ մարդկանց դեմ... Սա հենց մեր երկրում է, որը միշտ խաղաղություն է ցանկացել ամեն ինչից առաջ»,- ասել է Զելենսկին։

Նա հերթական անգամ ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ Ուկրաինան սպասում է համաշխարհային հանրության որոշմանը՝ կապված օդային տարածքի անվտանգության հետ։

«Դեռ ինչքա՞ն մահ և կորուստ է պետք՝ Ուկրաինայի երկինքը անվտանգ դարձնելու համար: Ինչո՞վ են Խարկովի կամ Նիկոլաևի խաղաղ բնակիչները տարբերվում Համբուրգից կամ Վիեննայից: Մենք սպասում ենք որոշման. երկնքի մաքրում կամ ուժով, որը դուք ունեք, կամ մեզ տվեք ռազմական ​​ինքնաթիռներ և ՀՕՊ համակարգեր, որոնք մեզ կտան անհրաժեշտ ուժը: Սա այն օգնությունն է, որը աշխարհը պետք է տրամադրի ոչ թե Ուկրաինային, այլ իրեն: Ապացուցելու համար, որ մարդկությունը կհաղթի որքան հնարավոր է շուտ»,- եզրափակել է Զելենսկին:

Ամենից շատ դիտված

19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
18:50 Արթիկում կալանավորվել է «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը