Ներքին 4 տարի առաջ - 21:02 06-03-2022

Ո՞ւմ է պատկանում աղի միակ կոմբինատը. աղի արգելքի հետքերով

Ինչպես հայտնի է, Առողջապահության նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել, որով հանրային սննդի օբյեկտների համար տուգանքներ են նախատեսված, եթե սեղանների վրա սռանց հաճախորդի պահանջի աղ դնեն: Առաջին հայացքից այս զավեշտալի նախագիծը, որը սոցցանցերում տարատեսակ հումորների թեմա դարձավ, շատերին մտածելու տեղիք տվեց, թե ո՞րն է իրական պատճառը նման օրինագիծ բերելու:
Եղան կարծիքներ, թե իշխանությունները հավանաբար «աղի գործով» զբաղվող մի նախկինի գործին են ուզում հարվածել, բիզնեսը խլել: Իրականում այս կարծիքների մեջ ճշմարտության տարր կա, որովհետև Հայաստանի միակ աղի կոմբինատը' Ավանի աղի կոմբինատը, պատկանում է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբորը' Արեգ Արշավիրի Ղուկասյանին: Oragir.news-ի աղբյուրն ասաց, որ կոմբինատը Ղուկասյանից խլելու փորձեր արդեն եղել են իշխանությունների կողմից, սակայն, թե արդյոք օրենքի այս նախագիծն էլ է այդ տրանաբանության մեջ, դժվարացավ պատասխանել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը