Արտաքին 4 տարի առաջ - 15:48 05-03-2022

ԱՄՆ-ը 2021թ. դեկտեմբերին զենք է տրամադրել Ուկրաինային՝ քաղաքային շրջաններում մարտերի համար. WP

2021 թվականի դեկտեմբերին Պենտագոնը Ուկրաինային տրամադրել է զենք և հանդերձանք, որոնք անհրաժեշտ էին քաղաքային շրջաններում մարտերի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Washington Post-ին։

Լրատվամիջոցը գտել է ամերիկյան կողմի մասնակցությամբ մատակարարումների և վաճառքների վերաբերյալ գաղտնազերծված հաշվետվությունը։

Հայտնաբերվել է, որ մատակարարվել են որսորդական հրացաններ և հատուկ կոստյումներ՝ չպայթած զինամթերքից զինվորներին պաշտպանելու համար:

WP-ի տվյալներով, անցած շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ավելացրել է մատակարարումները՝ առաջին անգամ ուղարկելով Stinger զենիթահրթիռային համալիրներ:

Թերթի լրագրողները նաև գրել են, որ Վաշինգտոնն ուղարկել է Javelin հակատանկային հրթիռային համալիրներ։

«Դա անընդմեջ գործընթաց է: Մենք միշտ, միշտ նայում ենք, թե ինչ է պետք Ուկրաինային, և դա անում ենք երկար տարիներ։ Մենք պարզապես արագացրել ենք պահանջարկը ձևակերպելու գործընթացը...»,- գրում է Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյային:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում