Ավելին 4 տարի առաջ - 21:07 04-03-2022

Ռուբլյովկայում տանը մահացած են գտել ՀԳՎ գեներալին

Մոսկվայի մարզի Իսլավսկոյե գյուղի իր առանձնատանը հայտնաբերվել է Հետախուզության գլխավոր վարչության գեներալ-մայոր, Оборонэкспорт-ի նախկին գլխավոր տնօրեն, 77-ամյա Սերգեյ Կարաօղլանովի դին, հայտնում է KP.RU կայքը։ Ըստ աղբյուրի՝ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել օրեր առաջ։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Նախնական զննությամբ բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել, տանն էլ պայքարի կամ անկարգության հետքեր չեն եղել։ Ըստ նախնական վարկածի՝ տղամարդը մահացել է բնական մահով։

Մահվան ստույգ պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ։

Կարաօղլանովը կենդանության օրոք զբաղվել է արտաքին առևտրում ռազմարդյունաբերական համալիրի առաջմղմամբ, նա լայնածավալ համագործակցություն է հաստատել ՉԺՀ-ի հետ «Սու-27» կործանիչների և զենիթահրթիռային համալիրների մատակարարման հիման վրա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը