Ներքին 4 տարի առաջ - 19:15 04-03-2022

Ուկրաինայի ու Ռուսաստանի իրավիճակի պատճառով շատերը վերադառնում են հայրենիք․Մնացական Բիչախչյանը՝ քաղաքացիություն տալու մասին

Ռուս-ուկրաինական պատերազմական գոտուց հայերի դուրսբերման, Հայաստան վերադարձի, ՀՀ քաղաքացիություն և կացության կարգավիճակ տալու հետ կապված Oragir.news-ը զրուցել է Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի հետ , ով երեկ ֆեյսբուքյան գրառմամբ առաջարկել էր արագացնել ՀՀ քաղաքացիության վերականգնման ընթացակարգը: Մեզ հետ զրույցում Բիչախչյանն ասաց, որ փոփոխության անհրաժեշտությունը հիմա ավելի է մեծացել.

«Շատ են այն մարդիկ, ովքեր մեր քաղաքցիներն են եղել , հետո գնացել են այլ երկրներ: Առավել ևս հիմա պատերազմ է ,և , Ուկրաինայում ու Ռուսաստանում տիրող իրավիճակով պայմանավորված, շատերը վերադառնում են հայրենիք և ցանկանում ստանալ ՀՀ քաղաքացիություն : Մենք չպետք է առաջին անգամ քաղաքացիություն ստացողին ու քաղաքացիությունը վերականգնողին դնենք նույն հարթության վրա: Չէ՞ որ նրանք մեր քաղաքացիներն են եղել , ի՞նչ կարիք կա նորից կրկնել նույն գործընթացները , այն դեպքում , որ քաղաքացիություն վերականգնելը և ստանալը պրակտիկայում ընթանում են նույն եղանակով»-նշեց Բիչախչյանը:

Նա անդրադարձավ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքին .

«Գոյություն ունեն «Քաղաքացիության մասին» օրենքով քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հիմքեր , ըստ որոնց անձը քաղաքացիություն է ձեռք է բերում ծնունդով և դրա համար նախագահի հրամանագիր պետք չէ .(օրինակ երկու ծնողներն էլ ՀՀ քաղաքացի են , հետևաբար`նրանց երեխան էլ):Երկրորդը` ճանաչման միջոցով .դրա համար էլ նախագահի հրամանագիր պետք չէ , սրանք էլ այն դեպքերն են , երբ նախկին ՀԽՍՀ քաղաքացիներն են ցանկանում ստանալ , կամ այն քաղաքացիները , ովքեր բնակվել են Հայաստանում և դիմում են պարզեցված կարգով անձնագիր ստանալու : Երրորդը`քաղաքացիություն ստանալու միջոցով ,սա քաղաքացիության ձեռքբերման հիմքերից մեկն է `քաղաքցիություն ստանում է անձը նախագահի հրամանագրով , և մյուսը`քաղաքացիությունը վերականգնման միջոցով : Այսինքն` վերականգնումը առանձնացված է ստաննալու եղանակից ' սակայն թերի են իրավակարգավորումնփրը :Ստացվում է` վերականգնելը և ստանալը առանձնացված են սակայն պրակտիկայում ընթանում են նույն եղանակով »- մանրամասնեց նա:

Խոսելով ներկա իրավիճակի մասին ` Բիչախչյանն ասաց , որ կա հանրությանը իրազեկելու խնդիր , շատերը չգիտեն ամենապարզ ընթացակարգերի մասին և դրանից էլ շփոթություն է առաջանում ` ուր գնան, որտեղ դիմեն : Նա առաջարկում է որևէ ձևով իրազեկել հանրությանը.

«Ես՝ ինքս, չորս տարի անում էի այդ գործը և ունեի այդ ծառայությունը: Անձամբ ամեն շաբաթ խոսում էի քաղաքացիների հետ և պատասխանում նրանց հարցրին: Անհրաժեշտ է , որ հիմա էլ լինի օպերատիվ կաառաավարման կետ և հենց մասնագետները խոսեն քաղաքացիների հետ, պատասխանեն նրանց հարցերին ,որ ոչ մի բաց չմնա , քաղաքացիներն էլ իմանան ` այդ կենտրոն զանգելիս իրենց հարցը անպայման կգտնի պատասխան»:

Ժամանակակից տեխնոլոգիաները, ըստ Բիչախչյանի, թույլ են տալիս , որ ամենատարբեր հարթակներում կազմակերպվի այդ իրազեկումը.

«Ես իմ ֆեյսբուքյան էջի միջոցով անվճար իրավական աջակցություն եմ առաջարկում և անշահախնդրորեն օգնում բոլոր ցանկացողներին »:

Բիչախչյանի կարծիքով` մյուս կարևոր խնդիրն այս համակարգում մատչելիության բացակայությունն է :

«Նույնիսկ այն փաստաբանները , ովքեր չեն զբաղվում քաղաքացիական գործերով , կարող են որոշ ժամանակ հետո մոռանալ այս ամենը , իսկ քաղաքացին , ով ընդհանրապես չի առընչվել իրավական դաշտին , բնական է, որ կարող է չհասկանալ` ինչ է գրված օրենսգրքերում կամ իրավական կարգավորումներում»:

Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում