Ներքին 4 տարի առաջ - 17:51 04-03-2022

Բժշկական կազմակերպություններում դիմակ կրելը պարտադիր է. ԱՆ

Դիմակ կրելը բժշկական կազմակերպություններում և՛ բուժանձնակազմի, և՛ այցելուների համար պարտադիր է:

Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նշենք, որ օրերս հանվել է փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը՝ բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների:

Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:

Ամենից շատ դիտված