Արտաքին 4 տարի առաջ - 23:48 03-03-2022

Պուտինը հայտնել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվածների ընտանիքներին հատկացվող գումարի չափը

Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդում: Այս մասին հայտնում է РосСМИ-ն:

Պուտինը խոսել է Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողության» մասին:

Նրա խոսքով, «ամեն ինչ ընթանում է ծրագրի համաձայն, բոլոր խնդիրները լուծվում են»։

ՌԴ նախագահը հայտնել է, որ զոհվածների ընտանիքներին կտրվի միանվագ նպաստ՝ 7.421.000 ռուբլի։

Բացի դրանից՝ զոհերի ընտանիքներին հավելավճար կհատկացվի 5 միլիոն ռուբլու չափով։ Վիրավոր ռուս զինվորները կստանան 3-ական միլիոն ռուբլի։

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների համար Ռուսաստանի հերոսի կոչման առաջին շնորհման մասին։

Դաղստանցի Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովին կոչումը շնորհվել է հետմահու։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը