Արտաքին 4 տարի առաջ - 09:39 03-03-2022

Karl Lagerfeld ապրանքանիշը, H&M-ը, Canon-ը և Farfetch-ը դադարեցնում են աշխատանքը ՌԴ-ում

Կարլ Լագերֆելդի հիմնադրած Karl Lagerfeld հագուստի ապրանքանիշը, որն այժմ պատկանում է ամերիկյան Tommy Hilfiger ապրանքանիշին, դադարեցնում է առաքումները Ռուսաստան:

«Ստեղծված իրավիճակի պատճառով մենք ներկայում չենք կարող առաքումներ իրականացնել Ռուսաստան: Մեր սրտերն ու մտքերը ձեզ հետ են»,- ասվում է Ռուսաստանում հագուստի խանութի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Այս պահին կայքում փակված է ապրանքներ գնելու հնարավորությունը։

Ռուբլու փոխարժեքի տատանումների պատճառով ՌԴ-ում իրենց աշխատանքի դադարեցման մասին են հայտարարել նաև հագուստի մանրածախ առևտրի Н&M խանութների ցանցը, Canon տեխնիկայի առցանց-խանութը, լյուքս դասի հագուստ և աքսեսուարներ վաճառող Farfetch ընկերությունը: