Արտաքին 4 տարի առաջ - 13:17 02-03-2022

Թուրքիան երեք ռուսական նավերի թույլ չի տվել անցնել իր նեղուցներով

Թուրքիայի իշխանությունները ռուսական երեք նավերի թույլ չեն տվել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիան Ռուսաստանից պահանջել է չեղարկել Սևծովյան նավատորմին չպատկանող նավերի նեղուցներով անցման դիմումը»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով, ռուսական կողմը համաձայնել է ներկայացված պահանջին։

Թուրքիան հավատարիմ է Մոնտրյոյի կոնվենցիային, ըստ որի՝ բացի Սևծովյան ավազանի երկրներից, մյուս երկրների ռազմանավերը Սև ծովում կարող են մնալ երեք շաբաթից ոչ ավել։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան, եթե զինված հակամարտության կողմ չէ, իրավունք ունի արգելել կամ սահմանափակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում