Ներքին 4 տարի առաջ - 12:17 01-03-2022

Հասարակությունը պետք է մեծ երկխոսության մեջ մտնի․ Արթուր Վանեցյան

« Հանրությունը, այո, դիտորդ է դարձել և դրա վառ օրինակն այն է, որ մենք ունենք արտագաղթի մեծ ծավալներ, և մարդիկ ուղղակի չեն ուզում մնալ, չեն ուզում պայքարել, փորձել ինչ-որ խնդիրներ լուծել։ Պաշտոնական տվյալները խոսում են մասին, որ 2021 թվականին մենք ունեցել ենք ահռելի թվով արտագաղթած անձինք, և դա ուղիղ սպառնալիք է մեր ապագայի, մեր երկրի համար»,- Այս մասին «Այլընտրանքային նախաձեռնություններ խմբի» կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ հանրությունը պետությունից օտարվել և պարզապես դիտորդ է դարձել։

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն է «հայկական օրակարգի» իր տեսլականը, Վանեցյանը նախ խոսեց «հայկական օրակարգին» կամ «հայկական երազանքին» սպառնացող վտանգներից․

« Ես ստիպված եմ նորից անվտանգային ռսիկերից։ Այդ ռիսկերը մեր երկրում, բոլոր սոցիոլոգիական հարցումներով, մարդկանց հետ իրական շփումներում, հասկանում ես, որ մարդիկ ուզում են անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ, որոնք, ցավոք սրտի, մեր երկրում չկան։ Քննարկման սկզբում պայմանավորվեցինք, որ չպետք է անձնավորենք, չպետք է քննադատենք, բայց չեմ կարող այստեղ չնշել, որ այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի կարողանանք կտրել պարտությունների այն շղթան, որը մեզ հետապնդում է, և կարողանանք ձևակերպել մեր այն օրակարգը, որով պետք է կարողանանք ապրել հետագայում։ Մենք ունենք անվտանգության լրջագույն խնդիրներ, Արցախյան հիմնախնդրի չլուծված հարց, ՀՀ սուվերեն տարածքում արդեն շատ երկար ժամանակ ունենք թշնամու զինուժ, ունենք չհստակեցված սահմաններ, անհասկանալի հարաբերություններ մեր հիմնական դաշնակիցների հետ, առհասարակ խնդիր ունենք մեր միջազգային գործընկերների հետ։ Այդ բոլոր հարցերը լուծում են պահանջում, և դրանք մենք պետք է նայենք գլոբալ անվտանգային միջավայրում, ինչն այսօր բացակայում է»,- ասաց Վանեցյանը։

Նա իր խոսքում ընդգծեց, որ «հայկական օրակարգը» պետք է ձևավորի նաև հանրությունը մեծ երկխոսությունից հետո․

« Ես պետք է խոսեմ քաղաքական որոշակի լուծումների մասին։ Առաջին հերթին պետք է ձևավորվի նորմալ, պրոֆեսիոնալ մարդկանց իշխանություն՝ առանց այդ կեղծ պնդումը օրակարգում ունենալու՝ «նախկիններ- ներկաներ» և այլն։ Մեծ երկխոսություն է պետք, բայց թե ինչպե՞ս այդ երկխոսությանը հասնենք, ով ում հետ պետք է երկխոսի, չգիտեմ։ Երևի թե պետք է ձևակերպենք այսպես, որ հասարակությունը պետք է մեծ երկխոսության մեջ մտնի՝ անկախ քաղաքական հայացքներից, անկախ իրավիճակից, և պետք է փորձեն երկխոսության արդյունքում հասնել մի իրավիճակի, երբ կունենանք հանդարտ իրավիճակ, նորմալ հասարակություն, որը կկարողանա ձևակերպել այն օրակարգը, որը մեզ պետք է հետագայի համար։ Ես կարծում եմ՝ «հայկական օրակարգի» ձևավորման մեջ իր ուրույն դերակատարումը պետք է ունենա հայկական սփյուռքը, որովհետև մենք սփյուռքում ունենք մարդիկ, որոնք հասել են լրջագույն հաջողությունների, սփյուռքի ներուժը պարտադիր պետք է օգտագործել։ Նաև պետք է ներգրավենք Հայաստանում ապրող այն արհեստավարժ մասնագետներին, որոնք կկարողանան հայանպաստ որոշումներ կայացնել»,- ասաց Վանեցյանը։

Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»