Արտաքին 4 տարի առաջ - 17:29 28-02-2022

Վրաստանը զգուշավորությամբ է մոտենում երկրի օդային տարածքը ՌԴ-ի համար փակելու թեմային

Վրաստանի կառավարությունը զգուշավորությամբ է վերաբերվում Ռուսաստանի համար օդային տարածքը փակելու թեմային: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին։

«Մենք հետևում ենք իրավիճակին։ Դուք գիտեք, որ այսօր Վրաստանը օդային հաղորդակցություն չունի (Ռուսաստանի հետ)։ Այսօր մենք չունենք նաև ուղիղ ցամաքային հաղորդակցություն Ռուսաստանի Դաշնության հետ։ Տվյալ դեպքում խոսքը միայն Վրաստանով տարանցման մասին է։ Երբ եվրոպական ուղղությունները ամբողջությամբ փակ են, մեր հարևան երկրների, այդ թվում՝ բարեկամ երկրների համար Վրաստանի տարածքով թռիչքները կարող են լինել Ռուսաստանի հետ հաղորդակցվելու միակ միջոցը։ Խոսքը հումանիտար ուղղության մասին է։ Այդ թվում՝ Ռուսաստանում բնակվող Վրաստանի քաղաքացիները, մինչև 1 միլիոն մարդ, Վրաստանում հայտնվելու համար օգտագործում են տարանցիկ ուղիները։ Մենք մի փոքր զգուշավորությամբ ենք մոտենում այս հարցին, խորհրդակցում ենք գործընկերների հետ, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների»,- ասել է Դավիթաշվիլին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում