Արտաքին 4 տարի առաջ - 17:30 24-02-2022

Լեհաստանի և Հունգարիայի հետ Ուկրաինայի սահմաններին կուտակվել են հարյուրավոր մեքենաներ

Լեհաստանի, Ռումինիայի, Հունգարիայի և Սլովակիայի սահմանային անցակետերում հերթեր են գոյանում Ուկրաինայից դուրս գալու համար։ Այս մասին հայտնում է Պետական ​​սահմանապահ ծառայությունը։

Նշվում է, որ Լեհաստանի հետ սահմանին՝ Գրուշև, Կրակովեց և Շեգենի անցակետերում գտնվում է 70-120 մեքենա։

Սլովակիայի հետ սահմանին հերթի մեջ կանգնած է մոտ 50 մեքենա։ Հունգարիայի հետ սահմանի չորս անցակետերում՝ մոտ 150 մեքենա, իսկ Ռումինիայի հետ՝ 250 տրանսպորտային միջոց։

Ինչպես նշել են Պետական ​​սահմանային ծառայությունում, մինչ այժմ Ուկրաինայի քաղաքացիների՝ արտերկիր մեկնելու որևէ սահմանափակում չկա՝ բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։

«Կոնֆլիկտային իրավիճակներ չեն առաջացել: Անցագրային գործողություններն իրականացվում են ռիթմիկ կերպով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում