Արտաքին 4 տարի առաջ - 12:59 24-02-2022

Պայթյուն է հնչել Կիևի Բորիսպոլ օդանավակայանի տարածքում

Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այսօր Ռուսաստանի կողմից կրակ է բացվել նաև Կիևի Բորիսպոլ օդանավակայանի ուղղությամբ։ Oragir.news-ին Ուկրաինայի հայերից հայտնում են, որ այս պահի դրությամբ չեղարկվել են թռիչքները։

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում այն բանից հետո, երբ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների իշխանությունները դիմել են Կիևի ագրեսիան հետ մղելու հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Այս մասին հինգշաբթի օրն արտակարգ ուղերձով հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա ասել է, որ Մոսկվան ձգտելու է «ապառազմականացնել և ապաազգայնականացնել» Ուկրաինան, կոչ է արել ուկրաինացի զինվորականներին վայր դնել զենքերը և զգուշացրել է անհապաղ պատասխանի մասին, եթե փորձեն միջամտել դրսից։ Ուկրաինայում պայթյուններ են հնչել Բերդյանս, Խարամատորսկ, Խարկով, Օդեսա և այլ քաղաքաներում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում