Արտաքին 4 տարի առաջ - 15:17 23-02-2022

ՌԴ-ն հայտարարել է Ղրիմի եկեղեցում ահաբեկչության կանխման մասին

ԱԴԾ-ի աշխատակիցները Ղրիմի ուղղափառ եկեղեցիներից մեկում ահաբեկչություն են կանխել, որը, իբր, պատրաստել են «Աջ սեկտորի» կողմնակիցները։ Ուժայինները ձերբակալել են Ռուսաստանի վեց քաղաքացու: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին։

«Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի Հանրապետությունում ահաբեկչություն է կանխել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են «Աջ սեկտոր» կազմակերպության կողմնակից Ռուսաստանի վեց քաղաքացիներ, որոնք տարածաշրջանի ուղղափառ եկեղեցիներից մեկում նախապատրաստվում էին ինքնաշեն սարք պայթեցնել՝ բնակչությանն ահաբեկելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԴԾ-ի տեղեկատվությամբ՝ ձերբակալվածներից մեկի ավտոտնակում առգրավվել են վնասակար տարրերով պայթուցիկ սարքի պատրաստման բաղադրիչներ և պայթուցիկ նյութեր։

Ռուս ուժայինները նաև, իբր, հայտնաբերել են պայթուցիկների պատրաստման հրահանգներ, նամակագրություն, որում քննարկվում էր ահաբեկչության պլանավորումը։

Բացի դրանից, ձերբակալվածներից իբր առգրավել են «Աջ սեկտորի» խորհրդանիշները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում