Արտաքին 4 տարի առաջ - 11:16 23-02-2022

Կանադայից Ուկրաինա է հասցվել ռազմական օգնության երկրորդ խմբաքանակը

Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը հայտնել է, որ երկրի զինված ուժերը Ուկրաինա են հասցրել ռազմական օգնության երկրորդ խմբաքանակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ 500 միլիոն կանադական դոլարի լրացուցիչ վարկ է հատկացվել Ուկրաինայի տնտեսական կայունությունը պահպանելու համար։
Ի թիվս այլ բաների, Ուկրաինային կտրամադրվի 7,8 մլն կանադական դոլարի ավիացիոն զենք։
«Կանադական զինված ուժերն այսօր փոխանցել են օդադեսանտային ռազմական օգնության երկրորդ խմբաքանակը՝ մեր ուկրաինացի գործընկերներին աջակցելու համար: Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, քանի որ երկիրը պաշտպանում է իր ինքնիշխանությունն ու անկախությունը»,-ասել է Անանդը սոցցանցերում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում