Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:12 18-02-2022

Անդրեասյանի դեմ հարուցված քրգործը կարճվել է․ Հրապարակ

Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին փետրվարի 18-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հիշեցնելով, որ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ԺՊ նշանակվելուն պես ապօրինի որոշում ընդունեց` ընդդիմադիր համայնքապետերին ազատելով պաշտոնից: Ապա նրանց փոխարինողներ նշանակեց։

«Անդրեասյանը, որ դիմադրեց ապօրինի որոշմանը, հայտնվեց իրավապահների թիրախում` նրա նկատմամբ գործ հարուցվեց «ինքնիրավչություն իրականացնելու» հոդվածով, քանի որ Անդրեասյանը հրաժարվել էր Սարգսյանի նշանակած համայնքապետին փոխանցել համայնքապետարանի կնիքը: Նրան բերման էին ենթարկել, իսկ որդու մասնակցությամբ միջադեպից հետո ազատ էին արձակել` կալանավորելով որդուն: Նրան մեղադրեցին հորը բերման ենթարկող ոստիկաններին ծեծելու մեջ։ Երեկ Անդրեասյանը մեզ հայտնեց, որ իր դեմ հարուցված գործը կարճվել է, մինչդեռ որդու կալանքը փոխելու համար ներկայացված երկրորդ միջնորդությունն են մերժել»,- գրել է թերթը։


Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով