Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:52 06-11-2021

Իմ դեմ հարուցված քրգործը բացահայտ քաղաքական հետապնդում է․ քոլեջի տնօրեն

Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության թեկնածու Գոռ Թադևոսյանի մայրը, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Որքան էլ կրթական համակարգը փորձում է զերծ մնալ քաղաքականությունից, Քաղաքականությունը ներխուժում է կրթական համակարգ և չի հանդուրժում ազատ կամարտահայտությունը։

Իմ դեմ հարուցված քրեական գործը բացահայտ քաղաքական հետապնդում է։

Որդուս` Գոռ Թադևոսյանի «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության թեկնածու առաջադրվելու նախօրերին ՊՎԾ-ն մշտադիտարկում իրականացրեց «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում։

Հոկտեմբերի 20-ին տասնյակ ոստիկաններ ներխուժեցին քոլեջ, անչափահաս ուսանողների ներկայությամբ՝ վախի և տագնապի մթնոլորտում առգրավեցին փաստաթղթեր։

Հոկտեմբերի 28-ին առավոտյան 8:30-ին մասսայական խուզարկություններ են կատարվել իմ եւ 23 աշխատակիցների բնակարաններում ընտանիքի անդամների ներկայությամբ հոգեբանական ճնշում գործադրելով երկարամյա մանկավարժների եւ վաստակաշատ դասախոսների վրա։

Քաղաքական իշխանության կողմից իրականացվում են բոլոր միջոցները նախընտրական շրջանում կասեցնելու որդուս մասնակցությունը Կապանի ավագանու ընտրություններին»։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով