Արտաքին 4 տարի առաջ - 21:05 17-02-2022

ԱՄՆ փոխդեսպան Բարթլ Գորմանը արտաքսվել է Ռուսաստանից

Մոսկվան Ռուսաստանից արտաքսել է ԱՄՆ փոխդեսպան Բարթլ Գորմանին, հայտնել են ԱՄՆ դեսպանատանը։ Նրանք վտարումն անվանել են անհիմն՝ խոստանալով պատասխանել։ Դա տեղի է ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև Ռուսաստանի անվտանգության երաշխիքների շուրջ ընթացող բանակցությունների և Ուկրաինայի շուրջ շարունակվող լարվածության ֆոնին:
Դիվանագետի արտաքսման մասին հայտնի է դարձել ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի՝ ՌԴ ԱԳՆ կատարած այցից հետո։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նախարարությունը կարող էր նրան փոխանցել Ռուսաստանի պատասխանը՝ անվտանգության հարցերով առաջարկներին։
Նրա այցը տևել է 15 րոպե, նա հրաժարվել է շփվել լրագրողների հետ։
ԱՄՆ դիվանագիտական առաքելության ​​խոսնակ Ջեյսոն Ռեբհոլցը բացատրել է, որ Գորմանը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան էր դեսպանից հետո և դեսպանատան բարձրագույն ղեկավարության առանցքային անդամը:
«Դիվանագիտական ​​առաքելության փոխղեկավարի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները մենք համարում ենք էսկալացիոն քայլ և քննարկում ենք պատասխանի հնարավորությունը։ Փոխդեսպան Գորմանը վավեր վիզա ուներ, նա Ռուսաստանում մնացել է երեք տարուց էլ պակաս»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին