Ներքին 3 տարի առաջ - 23:51 21-10-2022

Ռուս խաղաղապահների գործունեության արդյունքում բուն հայկական տարածքներ են անցել Ադրբեջանին․ նախկին փոխդեսպան

Հանրային հեռուստաընկերության եթերում ԱՄՆ-ում նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը խոսել է Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների հայտարարությունների, Կապանում Իրանի հյուպատոսության բացման, սահմանին զորաշարժերի, տարածաշրջանում Իրանի և արևմուտքի շահերի հակասության վերաբերյալ։

«Ըստ իս՝ այստեղ առաջնային է Հայաստանի կարողությունը և վճռականությունը սեփական ուժերով Հայաստանի հետ աշխատելու տրամադրվածություն և կարողություն ունեցող գործընկերների միջոցով ապահովելու սեփական տարածքի ինքնապաշտպանությունը և անվտանգությունը։ Այդ պարագայում արդեն միգուցե արդարացված կլինի տեսնել, թե արդյոք տարածաշրջանում շահեր ունեցող ո՞ր երկրներն են, (թե՛ տարածաշրջանային մակարդակով, թե՛ գլոբալ) հետաքրքրված Հայաստանի հետ աշխատելու և օգնելու տեր կանգնել սեփական սահմանների անձեռմխելիությանը և տարածքային ամբողջականությանը։ Բայց ինձ համար Հայաստանի կողմից այդ պաշտպանական կարողությունների ստեղծումից առաջ խոսելը Իրանի կամ այլ երկրների կողմից շահերի համընկման տպավորության մասին շեղում է մեր ուշադրությունը կենտրոնական խնդրից»,- ասաց Խարազյանը։

«Հայաստանը իր համար առաջին հերթին պետք է ստեղծի պաշտպանական մեխանիզմներ, ոչ միայն զինամթերք, այլ նաև հրամանատարական, վերահսկողական համակարգեր, առանց որոնց հնարավոր չէ թեկուզ ամենաարդիական զենքերով ունենալ լուրջ պաշտպանունակ զինված ուժեր»,-վստահեցրեց Խարազյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը չի կարող պաշտպանական հարցերը լուծել առանց միջազգային հարաբերությունների համատեքստի։

Պատասխանելով խաղաղության պայմանագրի արևմտյան և ռուսական կողմի առաջարկների մասին հարցին՝ Խարազյանը շեշտեց, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը երբեք չի դիտարկել այլ կարգավիճակով՝ բացի Ադրբեջանի մասից։ Մինսկի խմբի հայտարարությունները Արցախի վերջնական կարգավիճակի վերաբերյալ եղել են շրջահայաց, դրանք հիմնականում եղել են այնպիսիք, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը կկարողանային Արցախի հարցի կարգավորման ելքը մեկնաբանել սեփական շահերից և պատկերացումներից ելնելով։ Ռուս խաղաղապահները ներկա են այնտեղ և նրանց գործունեության արդյունքում բուն հայկական տարածքներ են անցել Ադրբեջանին։ Թեև Արցախում դեռ կան հայեր, բայց Արցախի տարածքները անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում