Արտաքին 4 տարի առաջ - 16:23 15-02-2022

ՌԴ Պետդուման դիմել է Պուտինին՝ խնդրելով ճանաչել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները կողմ են քվեարկել նախագահ Վլադիմիր Պուտինին դիմելու վերաբերյալ որոշմանը՝ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրանքով։ Նիստի հեռարձակումը անցկացվել է խորհրդարանի կայքում։

Փաստաթղթին, որը պատրաստել էր ՌԴ Կոմկուսը, կողմ է քվեարկել 351 պատգամավոր, դեմ՝ 16, ձեռնպահ՝ մեկը։ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին դիմումն անմիջապես կուղարկվի նախագահին։

ՌԴ Կոմունիստական ​​կուսակցության փաստաթղթին զուգահեռ քննարկվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատրաստած նմանատիպ առաջարկը։ Այն ենթադրում էր պատգամավորների խորհրդակցություններ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հետ՝ նախքան նախագահին դիմում ուղարկելը։ Այս փաստաթղթին կողմ է քվեարկել 310 պատգամավոր: Պետդուման որոշել է անհապաղ ստորագրել նախագահին ուղղված դիմումը Ուկրաինայի արևելքում ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման վերաբերյալ և այն ուղարկել Վլադիմիր Պուտինին։

Կոմունիստական ​​կուսակցությունից նախագահին ուղղված դիմումի տեքստում ասվում է, որ Ուկրաինայի իշխանությունները «անհանդուրժող են դարձել Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի մարզերի բնակիչների պատմականորեն հաստատված կյանքի նորմերի, ինչպես նաև կամքի արտահայտության և կրոնական դավանանքի ազատության նկատմամբ»։ Հեղինակներն առաջարկում են Կիևի քաղաքականությունը համեմատելի համարել «սեփական ժողովրդի ցեղասպանությանը»։ Փաստաթուղթը Պետդումայի քննարկմանն է ներկայացվել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին իրավիճակի աննախադեպ սրման ֆոնին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը