Արտաքին 4 տարի առաջ - 13:45 15-02-2022

Թուրքիան ու ԱՄԷ-ն 13 համատեղ փաստաթուղթ են ստորագրվել

Երկօրյա պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հանդիպել է ԱՄԷ-ի թագաժառանգ, արքայազն Մուհամադ իբն Զաիդ Ալ Նահայանի հետ: Հանդիպման ավարտին կողմերը ընդհանուր առմամբ 13 փաստաթուղթ են ստորագրել, գրում է ermenihaber-ը:
Դրանք են՝ Փոխըմբռնման հուշագիր առողջապահության և բժշկական գիտությունների բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր՝ կլիմայական փոփոխությունների դեմ գործողությունների ոլորտում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր արդյունաբերության և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր մշակութային ոլորտում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր ցամաքային և ծովային բեռնափոխադրումների ոլորտներում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր երիտասարդության բնագավառում համագործակցություն մասին Փոխըմբռնման հուշագիր Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր, օդերևութաբանության ոլորտում համագործակցության մասին Արխիվային ոլորտում համագործակցության մասին արձանագրություն Լրատվամիջոցների և հաղորդակցության ոլորտներում համագործակցության արձանագրություն Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ժողովներ սկսելու վերաբերյալ մտադրությունների հուշագիր Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին նախարարների համատեղ հայտարարություն: Հիշեցնենք, որ 2021թ.-ի 21-ին Էրդողանն Անկարայում ընդունել էր Նահայանին։ Դա թագաժառանգի և ԱՄԷ ամենաազդեցիկ պետական գործչի առաջին այցն էր Թուրքիա 2012 թվականից ի վեր։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից