Արտաքին 4 ամիս առաջ - 19:06 25-04-2026

Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ

Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ: Այս մասին Զելենսկին հայտնել է ապրիլի 25-ին Գաբալայում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Այսօր մենք ստորագրել ենք 6 փաստաթուղթ։ Մեր պատվիրակությունները անպայման մտքերի փոխանակում կիրականացնեն դրանց մանրամասների վերաբերյալ։ Այսօրվա ուղղությունների թվում առաջնահերթ նշանակություն ունի անվտանգությունը։

Ինչ վերաբերում է պաշտպանական արդյունաբերության աճին, ապա Ուկրաինան, ելնելով պատերազմի պայմաններից, ցուցադրել է դիմադրության ուժը, և մենք կցանկանայինք կիսվել մեր փորձագիտական գիտելիքներով։ Այսօր մեր մասնագետները գտնվում են Ադրբեջանում և աջակցություն են ցուցաբերում ադրբեջանցի գործընկերներին։ Մենք մտադիր ենք հետագայում էլ շարունակել այս գործընկերությունը և անցնել համատեղ արտադրության»,- ասել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան