Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:38 15-02-2022

Քննիչ հանձնաժողովի ստեղծումը քաղաքական նպատակով է. ոչ մի արդյունավետ գործողություն չի ակնկալվում. Փաստ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է իշխանության կողմից 44-օրյա պատերազմի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման, ադրբեջանական կողմին առանց նախապայմանների անհետ կորած համարվողների մարմինները, ինչպես նաև ականապատ դաշտերի քարտեզները փոխանցելու՝ ՀՀ իշխանությունների պատրաստակամության թեմաներին:
Անդրադառնալով քննիչ հանձնաժողովին՝ Վիտալի Մանգասարյանը նախ հիշեցրել է արդեն ունեցած նախադեպի մասին․
«Խոսքն ապրիլ յան պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին է: Սկզբից հայտարարվում էր, որ հասարակական պահանջ է և հանրության լայն շերտերին պետք է ներկայացվեն գործունեության արդյունքները: Նմանօրինակ մեկնաբանություններ էին արվում, բայց հետո պարզվեց, որ ոչ մի նման բան տեղի չունեցավ: Այսինքն, արդեն ունենք նախադեպ, ըստ որի, հասարակության լայն շերտերին այդպես էլ չներկայացվեց այն, ինչ տեղի է ունեցել պատերազմական գործողությունների ժամանակ: Ու հիմա ակնկալել, որ քննիչ հանձնաժողովն իր այդ գործողություններով ու քննությամբ պետք է լույս սփռի պատերազմական գործողությունների տարբեր մութ անկյունների վրա, ըստ իս, անիրատեսական է: Մյուս կողմից՝ կարծում եմ՝ քննիչ հանձնաժողովն ավելի շատ ընդդիմության գործիքն է, որ կարողանան քննություն իրականացնել: Այս փուլում, սակայն, մենք տեսնում ենք, որ իշխանությունները քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ փորձում են, այսպես ասած, «լույս սփռել» իրենց իսկ գործունեության վրա: Մենք գիտենք, որ կան տարբեր գործիքակազմեր, այդ թվում՝ գլխավոր դատախազություն, ռազմական ոստիկանություն, քննչական կոմիտե: Բոլոր ուժային կառույցներն իշխանության գործիքակազմում են, և եթե ինչ-որ մարդկանց պատժելու, մեղավորներին գտնելու նպատակ կա, ապա թվարկված գործիքակազմը լիովին բավարար էր, որ թեկուզ այս մեկուկես տարվա ընթացքում ինչ-որ քննություն իրականացվեր, բոլոր հնարավոր մեղավորները պատժվեին: Բայց մենք մինչև հիմա նման բան չենք տեսել: Իմ կարծիքով, այս ամենը զուտ քաղաքական նպատակ է հետապնդում, և այս քննիչ հանձնաժողովից ես ոչ մի արդյունավետ գործողություն չեմ ակնկալում»,-ասել «Փաստի» լրագրող Աննա Բադալյանի զրուցակիցը:

Ինչ վերաբերում է բուն քաղաքական նպատակներին՝ փորձագետը մանրամասնել է. «Ի՞նչ տեղի ունեցավ: Պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից իշխանությունները հայտարարում էին, թե ինչ-որ մարդիկ գնում ու դիրքերում տարբեր հայտարարություններ են անում: Մինչև անգամ այս վերջին շրջանում իշխանությունները մարդկանց էին մեղադրում, և այդ ամենի մեջ քրեական էլեմենտներ կան: Եթե նման դեպքեր եղել են, ապա իրավապահ կառույցները պետք է զբաղվեն այդ ամենով, բայց մինչ օրս ոչ մի նման բան մենք չենք տեսել: Այսինքն, ստացվում է, որ այս անգամ ևս ինչ-որ շերտերի համար ականջահաճո հայտարարություններ անելու նպատակ կա: Որևէ այլ նպատակ ես չեմ տեսնում: Եթե իրականում այլ նպատակ լիներ, ապա այդ ամենին իրավական գնահատական արդեն կա՛մ պետք է տրված լիներ, կա՛մ գոնե ընթացքի մեջ լիներ: Ինչ-որ հանգամանքներ արդեն տեսանելի պետք է լինեին, բայց այս փուլում, համենայն դեպս, ոչ մի տեսանելի բան չկա»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով