Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 09:31 09-01-2025

Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը:

Նշվում է, որ այն նպատակ ունի սահմանել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարության գործողությունների ծրագիրը՝ հիմք ընդունելով կառավարության 2024 թ.-ի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 1641-Լ որոշման 2րդ կետը, Սահմանադրության 86-րդ հոդվածը (Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են՝ ... 5) ծնելիության և բազմազավակության խթանումը) և կառավարության 2021 թ.-ի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած կառավարության ծրագրի 4րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.1-ին ենթաբաժինը (կառավարությունը ձեռնամուխ է լինելու մշակել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարություն և 2021-2026 թթ. գործողությունների ծրագիր)։

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի ընդունումը պայմանավորված է հանրապետության ներկա ժողովրդագրական իրավիճակով, այդ թվում՝ ծնելիության, վաղաժամ մահերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով: Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումներն ու ծրագրերը նպատակ ունեն մեղմել և դրական դինամիկա հաղորդել վերոնշյալ ցուցնիշների փոփոխման հարցում և ապահովել ծրագրով նախատեսված նպատակային թիրախները։

Առաջարկվում է ընդունել նախագիծը, որը կնպաստի մի քանի նպատակի իրականացմանը, այն է՝ ընտանիքի բարեկեցությանը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը, մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում՝ մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը: Նախագիծը կնպաստի ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովմանը՝ պետության սոցիալտնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ, ինչպես նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցմանը և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովմանը:

Այսպիսով՝ նախագծով սահմանվում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության գործողությունների ծրագիրը՝ այնտեղ ներառելով յուրաքանչյուր միջոցառման համար պատասխանատու գերատեսչություններին, իրականացման ժամկետները, թիրախային ցուցանիշները և այլն: Արդյունքում ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք: Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով

Ձեզ գուցե հետաքրքրի